Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կապիկի ուղեղը բավականաչափ զարգացած չէ խոսելու ունակության համար, չնայած դրա անատոմիան թույլ է տալիս արտասանել հինգ հիմնական ձայնավորները, հայտնում է Infroming–ը։
Նեյրոկենսաբան Ասիֆ Գազանֆերը իր գործընկերների հետ միասին փորձ է իրականացրել, ռենտգենի օգնությամբ նկարելով Էմիլիանո անունով մակակի կապիկի ձայնային տրակտի տեսողական պրոֆիլները այն պահին, երբ նա ձայներ էր արձակում։ Այս հետազոտության շնորհիվ գիտնականները համոզվել են, որ կապիկները կարող են արտասանել հինգ ձայնավորները, որոնք կան մարդկային լեզուների մեծ մասում։
Ըստ Գազանֆարի, պրիմատները կարող են արտասանել տարրական հնչյուններ ու նույնիսկ մարդուն հասկանալի արտահայտություններ կազմել, սակայն նրանց ուղեղը չի կարող օգնել, որ նրանք խոսք կազմեն։ Գիտնականը հավելել է, որ մարդկանց խոսքը նմանակելու՝ կապիկների ունակությունը ավելի է կատարելագործվում, այնպես որ շուտով կապիկները գուցեեւ կկարողանան կրկնել մարդկային խոսքը մեկ տարեկան երեխայի մակարդակով։





























