Սիդնեյի իշխանություններն արգելել են լողափերին ոգելից խմիչքի գործածումը, քանի որ սուրբծննդյան երեկույթից հետո այնտեղ մոտ 15 տոննա աղբ է կուտակվել, հայտնում է BBC-ն։
Ավելի քան 10 հ ազար մարդ էր եկել Սուրբ ծնունդը տոնելու Կուգի լողափում, ու իրենցից հետո այնտեղ թողել դատարկ շշեր, ծխախոտ եւ այլ կենցաղային աղբ։ «Սուրբ ծնունդին մարդկանց անվայել վարքագիծը ստիպել է իշխանություններին արգելել ոգելից խմիչքն այս թաղամասում»,- ասվում է թաղապետ Ռենդվիկ Նոել Սոուզայի հայտարարության մեջ։
Արգելքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 29-ից ու կշարունակվի մինչեւ փետրվար, երբ Ավստրալիայում ավարտվում է ամառային սեզոնը։





























