Ամերիկյան իշխանությունները սկսել են ԱՄՆ ժամանող որոշ օտարերկրացիներից սոցցանցերում նրանց հաշիվների մասին տեղեկություններ հարցնել՝ պոտենցիալ ահաբեկիչների բացահայտման աշխատանքների շրջանակում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Անցած շաբաթվանից սկսած՝ անվիզա ռեժիմով ԱՄՆ այցելող օտարերկրացիներին խնդրում են նշել , թե ինչ սոցցանցերից են նրանք օգտվում, նաեւ նրանց հաշիվների անունները։
Այս պահանջը պարտադիր չէ, ու ամերիկյան չինովնիկներն ասում են, որ այդ տեղեկությունը չտրամադրելը հիմք չի լինելու ԱՄՆ նրանց մուտքն արգելելու համար։
Այդուհանդերձ այդ նորամուծությունը քննադատություններ է առաջացրել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։





























