Ֆրանսիայի հարավում Բոկեր փոքր քաղաքի քաղաքապետարանի որոշումով փողոցներից մեկն անվանվելու է Brexit ՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պատվին, հայտնում է BBC–ն։
Քաղաքապետ Ժուլյեն Սանչեզը, որը «Ազգային ճակատ» ուլտրաաջ կուսակցության անդամ է, պարզաբանել է, որ այդ որոշումով իրենք ուզում են «պատշաճը մատուցել բրիտանական ժողովրդի ընտրությանը»։
Այդ անվանման օգտին է քվեարկել Բոկերի քաղխորհրդի 23 անդամ, ինը դեմ են քվեարկել։





























