Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին կոռուպցիայի մեջ մեղադրանք է առաջադրվել, հայտնում է BBC–ն։

Հայտնում են, որ Քիրշների կառավարությունը պետական պայմանագրերը տրամադրում էր  նրա ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարարին։

Ֆերնանդեսը մինչ այդ հերքել էր այդ մեղադրանքները, պնդելով, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։