ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իր մրցակցուհու՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջոցառումներին գործող նախագահ Բարաք Օբամայի նույնիսկ անձնական ներկայությունը նրան հաղթանակ չէր բերի: Gazeta-ի փոխանցմամբ՝ նա այս մասին գրել է իր «Թվիթերում»:
«Չկողմնորոշված նահանգներում նախագահ Օբաման [Քլինթոնի] ընտրարշավին անմիջական մասնակցություն է ունեցել եւ պարտվել է: Ընտրողները ցանկացել են Ամերիկան կրկին մեծ դարձնել (Make America great again — Թրամփի ընտրարշավի կարգախոսը)»,- գրել է Թրամփը:





























