Մեկ մարդ զոհվել է Նեպալի հարավ-արեւմուտքում՝ գյուղի վրա փղերի հոտի հարձակման հետեւանքով, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի վաղ առավոտյան Փրասենի գյուղում: Փղերի հարձակման հետեւանքով երկու մարդ վիրավորվել է:

Փրասենի գյուղը գտնվում է Բարդիա ազգային պարկին կից, որտեղ մեծ թվով փղեր են բնակվում, սակայն տեղական իշխանությունները նշում են, որ մարդկանց վրա փղերի հարձակման դեպքերը հազվադեպ են: