Ճապոնիայի Ակիհիտո կայսրը 2017 թվականի հունվարի 1-ին վերջին անգամ ժողովրդին կդիմի ամանորյա ուղերձով: Որոշվել է հաջորդ տարվանից նրան ազատել այդ պարտականությունից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: 

1989 թվականին գահ բարձրանալուց ի վեր Ակիհիտոն ամեն տարի ժողովրդին դիմել է ամանորյա ուղերձով: Հիմա որոշվել է թեթեւացնել 83-ամյա միապետի բեռը, սակայն նա կշարունակի իրականացնել ամանորյա այլ արարողություններ:

Ամեն տարի հունվարի 2-ին նա նախկինի պես դուրս կգա կայսերական պալատի ապակեպատ պատշգամբ, որի առջեւ տասնյակ հազարավոր ճապոնացիներ են հավաքվում՝ կայսեր Ամանորը շնորհավորելու:

Օգոստոսին Ակիհիտո կայսրն ակնարկել էր, որ պատրաստ է գահը փոխանցել որդուն՝ գահաժառանգ արքայազն Հարուհիտոյին: Սոցհարցումների համաձայն՝ ճապոնացիների 90%-ը պատրաստ է սատարել կայսեր այդ որոշումը: Ճապոնիայի կառավարությունը, սակայն, չի ուզում, որ գահից հրաժարվելը նախադեպ ստեղծի եւ կանոն դառնա: Վերջին անգամ նման դեպք է տեղի ունեցել 1817 թվականին: