Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանալու հեռանկար չունեցող 55 հազար միգրանտ 2016-ին լքել են երկիրը։ Նման տվյալներ է ներկայացնում Süddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով Միգրացի եւ փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունում իր աղբյուրները։
Թերթի տվյալներով՝ խոսքն առաջին հերթին բալկանյան երկրների քաղաքացիների մասին է։ Գերմանիան այդ երկրներն անվտանգ է համարում բնակության համար, այդ պատճառով այդ երկրներից ժամանած միգրանտներին փախստականի կարգավիճակ տալու պատճառ չի տեսնում։
Գերմանիայից հարկադիր արտաքսված միգրանտների թիվը կազմել է 25 հազար։





























