ՀԱՀ-ում 12-ամյա պատանին ողջ է մնացել մոզամբիկյան կոբրայի խայթոցից հետո: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mirror-ը:

Ջեյք Թեյլորն ընտանիքի եւ ընկերների հետ արձակուրդի է եղել Կվազուլու Նատալ նահանգում: Տղայի մոր խոսքով՝ օձը երեխային խայթել է քնած ժամանակ:

«Նա արթնացավ ուսի ցավից: Բացելով աչքերը՝ ձեռքին կոբրա տեսավ: Լավ է, որ բնազդորեն անմիջապես օձին ցած է նետել մահճակալից»,- պատմել է մայրը:

Թեյլորին տեղի հիվանդանոց են տեղափոխել: Օձը հասցրել է միայն մեկ անգամ խայթել: Չնայած տղայի վիճակը լավ է, բայց բժիշկներին հինգ օր է անհրաժեշտ՝ պատանու օրգանիզմի վրա խայթոցի հնարավոր հետեւանքները պարզելու համար: