Պապուա-Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու շրջանում նոյեմբերի 1-ի գիշերը 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 75 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 23 կմ խորության վրա, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոհերի կամ ավիրածությունների մասին տեղեկություններ չկան: