Գերմանիայի կառավարությունը հաստատել է զավթված տարածքներում բնակեցման շինարարության ոլորտում Իսրայելի քաղաքականության հանդեպ իր բացասական վերաբերմունքը: Բեռլինը կրկին արտահայտվել է մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման օգտին երկու պետությունների՝ Իսրայելի եւ Պաղեստինի խաղաղ համագոյակցության հիմքով: Այս մասին հայտնում է DW-ն: 

Դեկտեմբերի 28-ին Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը հայտարարել է, որ այս հարցում Գերմանիայի դիրքորոշումը հստակ է՝ մեկնաբանելով ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւը, որում հրեական բնակավայրերի շինարարությունը միջազգային իրավունքի խախտում է որակվել:

Դեմերը նաեւ նշել է, որ Գերմանիայի կառավարությունը կցանկանար, որ ՄԱԿ ԱԽ-ը «նույնպիսի վճռականությամբ ուշադրություն դարձներ Սիրիայի հակամարտությանը եւ դադարեցներ սպանությունները»: