ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրանփն աջակցել է Իսրայելին: «Մեզ չենք կարող թույլ տալ Իսրայելին նման տոտալ արհամարհանքով եւ անհարգալից կերպով վերաբերվել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա:

«...Նրանք (Իսրայելը – խմբ.) միշտ ԱՄՆ բարեկամն են եղել…Բայց ոչ այժմ…Վերջի սկիզբը Իրանի հետ սարսափելի գործարքն էր (Իրանի եւ «Վեցնյակի» համաձայնագիրը – խմբ.), իսկ հիմա ՄԱԿ-ը (ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւը պաղեստինյան տարածքներում Իսրայելի բնակավայրերի շինարարության մասին – խմբ.)... Իսրայե՛լ, ուժեղ մնա: Հունվարի 20-ը մոտ է»,- գրել է նա: