Հայկ Սարուխանյանի ընտանեկան պանրի արտադրամասը, որը գտնվում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում, հաջորդ տարի կնշի իր 10-ամյակը։

Այդ տարիներին, ըստ էության, ոչինչ չի փոխվել, NEWS.am-ի թղթակցին պատմում է Հայկ Սարուխանյանը, արտադրության հիմնադիրը։ Գուցե միայն գյուղացիներն արդեն լավ գիտեն, որ կաթը կարելի է հանձնել հենց այստեղ՝ տան մոտ։ Թե ինչ է պետք Հայկ Սարուխանյանին՝ գյուղացիները նույնպես լավ գիտեն՝ որ կաթը մաքուր լինի։ Դրա համար էլ նրանք հետեւում են անասունների սանիտարական վիճակին ու կանոնավոր կերպով անասնաբույժից տեղեկանքներ վերցնում։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նույն պահանջները Սարուխանյանն ունի նաեւ իր սեփական արտադրամասի նկատմամբ։ Գյուղի ջրագիծը, բնականաբար , մայրաքաղաքինի հետ չես համեմատի։ Բայց մաքրությունը մնում է մաքրություն՝ նման համոզմունքով է նա միշտ աշխատել։

«Իսկ մնացած ամեն ինչը հին ձեւով է։ Սարքավորումները ինչ դրել ենք, մինչ օրս ծառայում են։ Պատրաստում ենք սուլուգունի, տարեկան մոտ երկու տոննա է ստացվում։ Աշխատում ենք ընտանիքով՝ ես, կինս ու որդիս։ Որպես ընտանեկան արտադրություն, երկու տարի առաջ ազատվեցի հարկերից։ Օգնեց , իհարկե։

Ապրանքը վաճառվում է, նաեւ՝ Երեւանում։ Դրանից գանգատվելու բան չունեմ, Ռուսաստան էլ ենք տարել, բայց այնտեղ բարդ է նոր պայմաններից գլուխ հանելը։ Բայց դա էլ կստացվի, հույս ունեմ»,- ասում է վարպետը։

Նախատոնական օրերին Սարուխանյանը , որն այս գյուղում է ծնվել, սովորույթի համաձայն օգնում է տեղի մանկապարտեզին։

Ձեռնարկությունը (միակը Ոսկեպարում) Սարուխանյանը հիմնել է Թուրփանջյան ընտանիքի հիմնադրամի գյուղական զարգացման ծրագրի (AUA-TRDP ծրագիրը գործում է Հայաստանի Ամերիկյան համալսարանին ակից) աջակցությամբ։