Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը վստահ է, որ Իսրայելի հետ ամուր խաղաղություն հնարավոր է ապահովել բոլոր հիմնական հարցերի շուրջ, հայտնում է Reuters–ը։ Աբբասի մամուլի քարտուղարի խոսքով նախագահը վստահ է, որ Իսրայելի հետ հնարավոր է պայմանավորվել բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար։

Աբբասը նաեւ պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ, եթե վերջինը սառեցնի պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը։

 Աբբասը պնդում է, որ բանակցությունների հիմքում պետք է լինի օրերս ՄԱԿ-ում ընդունված բանաձեւը։