Դոնալդ Թրամփը կարող է չեղարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Բարաք Օբամայի հրամանը, բայց դա աննպատակահարմար կլիներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, փոխանցում է Reuters–ը։

Պաշտոնյայի խոսքով, ոչ մի հիմքեր չկան ենթադրելու, որ Ռուսաստանը կդադարի միջամտել ԱՄՆ-ի ու մյուս երկրների ընտրություններին։ «Մենք համարում ենք, որ այդ քայլերը կարեւոր են, քանի որ Ռուսաստանը մտադիր չէ կանգ առնել։ Մենք ունենք բոլոր նշանները, որոնք վկայում են այն մասին, որ նրանք շարունակելու են միջամտել նաեւ մյուս երկրների՝ այդ թվում մեր որոշ եվրոպական դաշնակիցների ժողովրդավարական ընտրություններին»,- ասել է նա։