Հունվարի 9-ին, ժամը 17.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 23.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խանջյան փողոցի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 17.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 29/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























