Ներդրումային գրավչության հետ կապված Թուրքիայի խնդիրները շարունակվում են, գրում է Financial Times–ը։ Ներդրողների մոտ վերականգնվել է հետաքրքրությունը զարգացող տնտեսությունների՝ մասնավորապես ԲՐԻՔՍ երկրների նկատմամբ, բայց ոչ Թուրքիայի։

2016-ին թուրքական լիրան դոլարի հանդեպ արժեզրկվել էր 17 տոկոսով։ Իսկ արդեն հունվարի 9-ին լիրան դոլարի հանդեպ արժեզրկվել է եւս 2․5 դոլարով՝ Moody’s-ի այն նախազգուշացումից հետո, որ անվտանգությանը վերաբերող խնդիրները կանդրադառնան նաեւ տնետսության վրա։ Թուրքիայի ԿԲ-ի արժութային ռեզերվները, որոնք փորձում են աջակցել լիրան, 2016-ի դեկտեմբերին 4-ամյա նվազագույն մակարդակին են հասել։

 Հիմա եւ Moody’s-ը, եւ S&P -ը նվազեցրել են Թուրքիայի վարկային վարկանիշը։ Դրական վարկանիշ Թուրքիայի համար պահպանել է միայն Fitch–ը։

Թուրքիայի կառավարությունը հայտնել է,որ այս իրավիճակը ժամանակավոր է, իսկ տնտեսական բարեփոխումները կբարելավեն իրավիճակը։