Նախարարները հանգամանալից ներկայացրել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրի միավորման ծրագիրը, նշելով, որ գործընթացը նախաձեռնվել է ռազմական կրթության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը փարատել են կրթահամալիրի սաների և նրանց ծնողների մտահոգությունները՝ կապված երկու կրթական հաստատությունների միավորման հնարավոր բարդությունների հետ, հավաստիացնելով, որ դրա արդյունքում կրթական պրոցեսը միայն շահելու է, ինչը դրական է անդրադառնալու ուսումնառության արդյունավետության, հետևաբար նաև՝ սաների գիտելիքների վրա: Նախարարները նաև վստահեցրել են, որ գործընթացի շնորհիվ ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում: