Forbes ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակը գլխավորում է Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոն։ Առաջին տասնյակում են նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Հռոմի Պապը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Ցուցակում է հայտնվել նաեւ 26-ամյա միլիարդատեր, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով շրջանցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին (47-րդ տեղ):
Forbes-ի ցուցակում է նաեւ աշխարհի «թիվ 1» ահաբեկիչ Ուսամա բեն Լադեն, ով զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը։
NEWS.am-ը ներկայացնում է թոփ-20-յակը.
1. Հու Ցզինտաո՝ Չինաստանի նախագահ, այն բանի համար, որ ղեկավարում է 1,3 մլրդ մարդու, այսինքն՝ Երկրագնդի 1/5 մասը
2. Բարաք Օբամա՝ ԱՄՆ նախագահ
3. Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ-Սաուդ՝ Սաուդյան Արաբիայի թագավոր
4. Վլադիմիր Պուտին՝ Ռուսաստանի վարչապետ
5. Հռոմի Պապ՝ Բենեդիկտոս 16-րդ
6. Անգելա Մերկել՝ Գերմանիայի կանցլեր
7. Դեվիդ Քեմերոն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ
8. Բեն Բերնարկե՝ ԱՄՆ կենտրոնական բանկի նախագահ
9. Սոնյա Գանդի՝ Հնդկաստանի իշխող կուսակցության առաջնորդ
10. Բիլ Գեյթս՝ Microsoft-ի հիմնադիր
11. Ժոու Սյաոչուան՝ ՉԺՀ Կենտրոնական բանկի ղեկավար
12. Դմիտրի Մեդվեդեւ՝ Ռուսաստանի նախագահ
13. Ռուպերտ Մերդոք՝ News Corporation մեդիահոլդինգի սեփականատեր
14. Սիլվիո Բեռլուսկոնի՝ Իտալիայի վարչապետ
15. Ժան-Կլոդ Տրիշե՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ
16. Դիլմա Ռուսեֆ՝ Բրազիլիայի նախագահ
17. Ստիվ Ջոբս՝Apple-ի հիմնադիրը
18. Մանմոհան Սինգհ՝ Հնդկաստանի վարչապետ
19. Նիկոլա Սարկոզի՝ Ֆրանսիայի նախագահ
20. Հիլարի Քլինթոն՝ ԱՄՆ պետքարտուղար





























