Կանացի որոշ կաղապարատիպեր սկսում են երեւան գալ արդեն վաղ մանակական տարիքում, պարզել են ամերիկացի հետազոտողները, որոնց խոսքով՝ աղջիկները մոտ 6 տարեկանում ձեռք են բերում իրենց մտավոր ընդունակությունների թերագնահատման հակվածություն, փոխանցում է Planet-today-ը:
Այն կարծիքը, թե տղամարդիկ կանանցից ավելի են օժտված ինտելեկտով, արդեն վաղուց գիտության կողմից հերքվել է, սակայն դեռեւս շարունակում է գոյություն ունենալ:
Դա ակնհայտ է նույնիսկ երեխաների շրջանում, որոնց փոխանցվում է շրջապատի մեծահասակների կաղապարային մտածողությունը:
Իլինոյսի եւ Նյու Յորքի համալսարանների գիտնականները հետաքրքիր փորձ են անցկացրել, որի ընթացքում երեխաներին պատմել են մի «շատ խելացի մարդու» մասին, այնուհետեւ առաջարկել են կռահել՝ ցույց տալով երկու տղամարդու եւ երկու կնոջ: Պարզվել է, որ 6-7 տարեկան աղջիկները հիմնականում ընտրել են տղամարդկանց, քանի որ հակված չեն ինտելեկտուալ հատկություններն իրենց սեռի հետ կապել: Սակայն 5-ամյա երեխաները այս կաղապարից դեռեւս զերծ են:




























