ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է սիրիացի փախստականների ընդունումը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Թրամփի հրամանագիրը:

Սիրիացի փախստականների ընդունումը դադարեցվել է 120 օրով: Այս ընթացքում անվտանգության ծառայությունը պետք է ստուգի միջոցառումների արդյունավետությունը, որ ընդունվել են երկիր ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար:

Հրամանագրով կրճատվել են սիրիացի միգրանտների ընդունման քվոտաները: Նշվում է, որ 2017 թվականին ԱՄՆ-ը կընդունի մինչեւ 50 հազար փախստական: Նախապատվությունը կտրվի «կրոնական փոքրամասնություններին»:

Հրամանագրում նաեւ նշված է, որ վիզա ստանալու համար հարցազրույցը պարտադիր պայման է լինելու: Թրամփը հանձնարարել է արագացնել կենսաչափական համակարգի ներդրումը՝ երկիր ժամանող անձանց վերահսկողության համար: