Instagram-ի theyseeghost օգտատերը հոլովակ է հրապարակել, որում ցուցադրել է, թե ինչպես է 20-դոլարանոց թղթադրամների կապոցը նետում կոյուղու մեջ, հայտնում է Daily Mail-ը:

Հոլովակում տղան կանգնած է հայելու առաջ՝ փողերը ձեռքին: Այնուհետեւ նա հաշվում է մոտ 320 դոլար եւ նետում զուգարանակոնքի մեջ:

Հոլովակն առաջացրել է օգտատերերի բուռն արձագանքը: Ոմանք կասկածել են, որ theyseeghost-ը հարուստ է, քանի որ հոլովակը հնացած iPhone 5-ով է նկարահանվել, որն արտադրությունից հանվել է դեռեւս 2013 թվականին: Մյուսները ենթադրել են, որ թղթադրամները կեղծ են: