Նորվագիայում պատմության մեջ առաջին անգամ ՌՕՈւ-երի ղեկավար է նշանակվել կին՝ 49-ամյա գեներալ մայոր Տոնյե Սկիննարլանդը, որը բանակում աշխատանքի 30 տարվա փորձ ունի, հայտնում է The Local–ը։

Սկիննարլանդը դե ֆակտո կատարում էր Նորվեգիայի Ռազմաօդային ուժերի ղեկավարի պարտականությունները 2016-ի հոկտեմբերից սկսած,  նախորդ ղեկավարի մահվանից հետո։