Հոլանդացի քննիչները չեն կարողացել օգտագործել Դոնբասում կործանված Boeing–ի մասին տեղեկությունը։ Ամստերդամում դա բացատրում են տեխնիկական խնդիրներով, հայտնում է ՌԲԿ-ն։

Ավստրիական Der Standard պարբերականը, վկայակոչելով հոլանդական դատախազության մամուլի ծառայությունը, հայտնել է որ քննիչները չեն կարողացել օգտագործել Ռուսաստանի փոխանցած տեղեկությունը Boeing օդանավի վթարի մասին, որը MH-17 չվերթով Ամստերդամից Կուալա Լումպուր էր ուղեւորվում ու կործանվել էր Դոնբասում։ Դա բացատրվում է նրանով, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին ստացված տվյալները վերծանվել էին ոչ միջազգային չափորոշիչներով։

«Ավելի շատ տեղեկություն է պետք հասկանալու համար, թե հատկապես ինչ են ֆիքսել ռադարները»,- բացատրել է հոլանդական դատախազության ներկայացուցիչը։

Malaysia Airlines -ի Boeing 777 օդանավը կործանվել էր Դոնբասում 2014-ի հուլիսին, ինչի հետեւանքով զոհվել էր 298 մարդ։