Գերմանիայում տղամարդը չի վճարել շուն պահելու համար գանձող հարկը եւ ընտանի կենդանուն ոչխարի տեղ է ներկայացրել, հաղորդում է  ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Ռոստոկ քաղաքի ոստիկանությունը։ Շուն պահելու համար գանձվող հարցը կարող է հասնել տարեկան 120 եվրոյի։

Գերմանիայում յուրաքանչյուր շուն պետք է ունենա իր փաստաթուղթը, որը իրավապահները կարող են ստուգել։ Ռոստոկի բնակիչը նման փաստաթղթեր չեր ներկայացրել, իսկ ոստիկաններին փորձում էր համոզել, թե իր շունը իրականում ոչխար է։

Անասնաբույժի վկայությունից հետո, թե կենդանին իրոք շուն է, տիրոջը սպասում է դատավարություն, որի արդյունքում նա կարող է տուգանվել խոշոր գումարով։