Չինաստանի հյուսիս–արեւմտյան Շենսի նահանգում հայտնաբերել են նեոլիթի ժամանակաշրջանի ավելի քան 5000 տարվա բնակավայր, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Հնագույն բնակավայրի հետքերը հայտնաբերվել են Յույլին քաղաքի տարածքում եւ զբաղեցնում են ավելի քան 1 միլիոն քառակուսի մետր տարածք։ Կես տարի տեւած պեղումների արդյունքում հնեաբանները հայտնաբերել հնագույն կառույցներ եւ ակոսներ, որոնք կառուցվել են մ.թ.ա 3000-1000 թվականներին եւ վերաբերել են նեոլիթի դարաշրջանի Յանշաո եւ Լունշան մշակույթներին, որոնք համարվում են չինական քաղաքակրթության կարեւոր մաս։




























