Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 1-ին սպասվում է ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -10-12, իսկ վաղը ցերեկը՝ -4-6 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -7-12,

Կոտայքում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -7-12,

Գեղարքունիքում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -7-12,

Լոռիում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -5-10,

Տավուշում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0-5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -7-12,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -10-14, ցերեկը՝ -3-6,

Արարատում՝ գիշերը` -10-14, ցերեկը՝ -3-6,

Արմավիրում՝ գիշերը` -10-14, ցերեկը՝ -3-6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -7-12,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -10-14, ցերեկը՝ -3-6,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -5-9, ցերեկը` 0-3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -10-14, ցերեկը` -2-6,

Արցախում՝ գիշերը` -4-8, ցերեկը՝ 0-3: