Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է դեղագործական ընկերություններին՝ ընդլայնել արտադրությունը ԱՄՆ–ի տարածքում եւ իջեցնել դեղորայքի գները։ Մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Թրամփը նաեւ խոստացել է արագացնել նոր դեղորայքի գրանցման ժանկետները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»–ը։
Դոնալդ Թրամփը հանդիպել էր Novartis AG, Merck & Co Inc, Johnson & Johnson, Celgene Corp, Eli Lilly & Co, Amgen Inc ընկերությունների, ինչպես նաեւ ոլորտի շահերը ներկայացնող լոբբիստական խմբի ղեկավարների հետ։



























