Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել նույնասեռականների հետմահու ներում շնորհելու մասին օրենքը։ Այն սակայն չի տարածվում անչափահասների բռնաբարած կամ անչափահասների հետ սեռական հարաբերությունների պատճառով դատապարտված անձանց վրա, հաղորում է Meduza–ն։
Մեծ Բրիտանիայում տաղամարդկանց միջեւ սեռական հարաբերությունները դարերով քրեորեն պատժելի արարք էին (կանանց միջեւ՝ ոչ)։ Դրա համար մահապատիժը վերացվել է 1861 թվականին։ Անգլիայում եւ Ուելսում նույնասեռականականությունը քրեորեն պատժելի արարք էր մինչեւ 1967 թվականը, Շոտլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում՝ մինչեւ 1980 թվականը։




























