Շվեյցարիայի Թերապեւտիկ միջոցների վերահսկման Swissmedic գործակալությունը թույլ է տվել նույնասեռականներին դոնորական արյուն հանձնել։ Արգելքը Շվեյցարիայում գործում էր 1977 թվականից, հաղորդում է  RFI–ը։

Դոնոր դառնալու համար անհրաժեշտ է չունենալ նույնասեռական կապ վերջին 12 ամիսների ընթացքում։ Հիվանդների անվտանգությունը ապահովելու համար գործող այս արգելքը նաեւ կիրառվում է երկու սեռերի դոնորների համար, եթե նրանք այցելելն են երկրներ, որտեղ տարածված է ՁԻԱՀ–ը, կամ նրանք վերջին մեկ տարվա ընթացքում փոխել են զուգընկերոջը։ 

2015  թվականին նույնասեռականներին արյան դոնոր դառնալու արգելքը վերացրել էին Ֆրանսիան, ԱՄՆ–ը, Ավստրալիան եւ Ճապոնիան, իսկ առաջինը դա արել էր Մեծ Բրիտանիան։ Արգելքը մտցվել էր անցյալ դարի 70-80–ական թվականներին՝ ՁԻԱՀ–ի համաճարակի տարածման պատճառով։