Հայաստանում 2016-ին գրանցվել է 16 294 ամուսնություն։ Այս մասին փետրվարի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը։

Նրա խոսքով ապահարզանների թիվը կազմել է 3 648։ « Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 0․6 տոկոսով։ Բայց ամուսնությունների գրանցման թվի համեմատ ապահարզանների թիվն ավելացել է»,- նշել է Կույումջյանը։