Փետրվարի 1-ին, ժամը 15.35-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում՝ քարը սարից պոկվել եւ հարվածել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, հարակից սարից տեղի է ունեցել քարաթափում. քարը (մոտ 3 խմ) գլորվել եւ բախվել է տան պատին (մոտ 20 քմ)՝ առաջացնելով ճաքեր (10 սմ երկարությամբ, 2 մմ լայնությամբ):



























