Մեկ զինծառայող սպանվել, իսկ մյուսը վիրավորվել է Նյու–Մեքսիկո նահանգի հարավում ավիահրաձգարանում F-16 կործանիչների ուսումնական թռիչքի ժամանակ սխալմամբ օդ–ցամաք հռթիռների գործարկման հետեւանքով։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերի Հոլոման ավիաբազայի կայքը։
Ուսումնական թռիչքին մասնակցում էին 2 F-16 կործանիչներ, որոնցից էլ արձակվել են օդ–ցամաք հրթիռները։ Օդաչուներից ոչ մեկը չի տուժել։ Ցամաքին վիրավորված երկու զինծառայողներ հասցվել են հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է, մյուսը օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։




























