Տասնյակ հրեական կենտրոններ Միացյալ Նահանգներում եւ մեկը՝ Կանադայում ռումբի սպառնալիքներ են ստացել: Իրավապահների տեղեկություններով, մեկ ամսում սա երրորդ նմանատիպ դեպքն է։

Ահազանգեր են ստացել 14 կենտրոններ 10 նահանգներում՝ Քալիֆորնիայում, Իլինոյսում, Նյու Ջերսիում, Նյու Մեքսիկոյում, Նյու Յորքում, Մասաչուսեթսում, Օհայոյում, Յուտայում, Վիսքոնսինում եւ կանադական Օնտարիոյում: Կենտրոնների հիմնական մասը վերականգնել է աշխատանքը, երբ իրավապահները ստուգումներ են իրականացրել եւ ոչինչ չեն հայտնաբերել: Սինագոգները ուժեղացված հսկողության տակ են անցել:

Նշենք, որ հունվարի 9-ին եւ 18-ին 17 նահանգներում ռումբի կեղծ ահազանգեր էին ստացվել: Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել: