Ամերիկյան ոստիկանությանը հաջողվել է ազատ արձակել ԱՄՆ Սմիրնա քաղաքում բանտում բանտարկյալների կողմից պատանդառված վերջին մարդուն, որին տեղափոխել են հիվանդանոց։ Եւս մեկ պատանդի բանտի շենքում մահացած են գտել, հայտնելէ BBC–ն։

Մոտ մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Սմիրնա քաղաքի բանտարկյալները խռովություն են կազմակերպել ու պատանդառել բանտի պահակներին՝ թվով չորս հոգու։ Երկուսին հետագայում ազատ էին արձակել։

Պատանդներից մեկը կապվել էր տեղի թերթի լրագրողների հետ ու հայտնել, որ բանտարկյալների խռովության պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններ են։ «Պատճառն այն է, ինչ նա արել է։ Ինչ նա անում է հիմա։ Մենք գիտենք, որ բանտում ամեն ինչ կփոխվի, կվատանա»,- ասել էր նա։

Սմիրնա քաղաքի բանտը Դելավեր նահանգի խոշորագույն ուղղիչ հաստատությունն է։ Այնտեղ կա մահապարտների խուց։ Նաեւ այդ բանտում մահապատիժներ  են իրականացվում։