«Ֆուկուսիմա»–ում արձանագրվել է 2011–ի վթարից հետո ճառագայթման առավելագույն ցուցանիշը

Վթարված «Ֆուկուսիմա» ատոմակայանի օպերատոր «TEPCO» ընկերությունը հայտնել է ԷԿ–ի երկրորդ էներգաբլոկում ճառագայթման մակարդակի կտրուկ բարձրացման մասին՝ մինչեւ 530 զիվերթ/ժամ, ինչը առավելագույն ցուցանիշն է 2011 թվականի մարտի 11–ի  վթարից ի վեր, հաղորում է Kyodo գործակալությունը։

«TEPCO» ընկերությունը նշում է, որ մշտադիտարկումը ցույց է թվել ատոմակայանի ռեակտորի մետաղական պատի ստորին հատվաում 2 մետր շառավիղով փոսի առկայությունը։  Ճառագայթման աննախադեպ բարձր մակարդակը արձանագրվել է ռեակտորից ներքեւ գտնվող տարածքում, ասված է հաղորդագրության մեջ։