Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում հունվարի 31-ին «Ռուս» կաֆեում քրդերի եւ ադրբեջանցիների միջեւ հրազենի կիրառմամբ բախման զոհ է դարձել ադրբեջանական հանցավոր խմբավորման անդամներից մեկը, հաղորդում է Newsru–ն։

Հետաքննությունը պարզել է, որ բախումը քրդերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի է ունեցել շուկայում ազդեցության գոտիների վերափոխման հողի վրա։

44–ամյա Ռուզգար Ալիեւը, որը ադրբեջանական հանցավոր խմբավորման անդամ էր, ստացված հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։ Ոստիկանությունը պարզել է, որ ադրբեջանցին նախկինում ձերբակալվել է ապօրինի զենքի շրջանառության մեղադրանքով։