Եվրոպական խորհրդի հանդիպման նախօրեին Փախստականների գործերով վարչության ու ՄԻգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության ղեկավարությունը դիմել է Խորհրդի մասնակիցներին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել փախստականների պաշտպանության ուղղությամբ։ Մասնավորապես խոսքը Միջերկրական ծովով Եվրոպա հասնողների մահվան դեպքերի, նաեւ Լիբիայում միգրանտների ու փախստականների անտանելի պայմանների մասին է։

ՄԱԿ-ը Լիբիայի իշխանություններին կոչ է արել միգրանտների ու փախստականների համար ստեղծել միգրանտների ընդունելության կենտրոններ ստեղծել, որտեղ նրանք համապատասխան պաշտպանություն ու աջակցություն կստանան։

Անհրաժեշտ է նաեւ Եվրոպա ավելի անվտանգ հասնելու հնարավորություններ ստեղծել։ ԵՄ-ն նույնպես պետք է քայլեր ձեռնարկի ու պայքարի քրեական ցանցերի դեմ, որպեսզի մարդիկ չզոհվեն ծովում կամ ցամաքում՝ Եվրոպա հասնելու ճանապարհին։

Միայն 2017-ի սկզբից առայսօր ՄԻջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ զոհվել է 253 մարդ։

ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ Եվրոպայի խորհրդի գալիք հանդիպման ժամանակ կմշակվի միգրացիայի խնդրի հանդեպ միասնական մոտեցում։