Հայաստանն ու Եմ-ն նոր համաձայնագրի կնքման շուրջ վերջնական բանակցությունների ու հարաբերությունների ամրապնդման ուղու վրա են։ Այս  մասին փետրվարի 2-ին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու հարեւանության շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրեն Քրիստիան Դենիելսոնը, Մատենադարանում դասախոսություն կարդալիս։

Նրա խոսքով Արեւելյան գործընկերություն ծրագիրը կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում։ «Մենք նոր համաձայնագրի կնքման շուրջ վերջնական բանակցությունների ուղու վրա ենք։ Հենց այդ պատճառով էլ աշխատանքները արդյունավետորեն կազմակերպելու նպատակով մենք Հայաստանի կառավարության հետ ճշգրտում ենք առաջնահերթությունները ու արդեն միասնական քայլեր ենք ձեռնարկում»,- նշել է Քրիստիան Դենիելսոնը։