Իրաքում ԻՊ օրերը հաշվված են, իրաքյան տարածքների ազատագրման ուղղությամբ ռազմական գործողությունները կավարտվեն մոտ ապագայում։ Նման խոսքով է ՄԱԿ ԱԽ անդամներին դիմել Իրաքում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշը, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոկայանը։
Միաժամանակ, նշել է Կուբիշը, արեւմտյան ՄՈսուլում ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, ու երկրի զինված ուժերը միջազգային գործընկերների՝ առաջին հերթին ԱՄՆ աջակցության կարիքն ունեն։ Նա շեշտել է, որ Իրաքին օգնություն պետք կլինի նաեււ ռազմական գործողությունների ավարտից հետո։ «Իրաքին հատկացվող օգնության ցանկացած կրճատում կնշանակի կրկնել անցյալի սխալները, որոնք ողբերգական հետեւանքներ ունեցան»,- ասել է նա։
Հատուկ ներկայացուցիչը պատմել է, որ Իրաքի կառավարության ձեռնարկած գործողությունների Հումանիտար հայեցակարգը կարեւորում է քաղաքացիական անձանց պաշպանությունը։ Չնայած քաղաքացիական անձանց ու պատանդների նկատմամբ առանձին հանցագործությունների մասին տեղեկություններին ` միջազգային հումանիտար իրավունքի զանգվածային խախումներ չեն եղել։




























