Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հստակեցրել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության դեմ պատժամիջոցների ռեժիմը։ Գերատեսչությունը, որոշ բացառություններով, թույլատրել է «բոլոր գործարքներն ու գործողությունները» ԱԴԾ–ի մասնակցությամբ, որոնք արգլափակվել էին նախագահ Բարաք Օբամայի՝ 2015 թվականի ապրիլի 1-ի եւ 2016 թվականի դեկտեմբերի 28—ի հրամանագրերով։
Մասնավորապես, այժմ թույլատրվում է «Ռուսաստան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի ներմուծման, տարածման եւ սպառման նպատակով ԱԴԾ–ի կողմից տրամադրվող արտոնագրերի, հավաստագրման փաստաթղթերի հարցումը, ստացումը, օգտագործումն, վճարումն ու կիրառումը»։
Միեւնույն ժամանակ, ֆինանսների նախարարությունը հատուկ շեշտում է, որ առաջվա նման արգելվում է անմիջապես ԱԴԾ–ին կամ նրա անունից գործողներին ապրանքների եւ տեխնոլոգիաների տրամադրումը կամ վաճառքը։ Առաջվա նման արգելվում է օգտագործել պատժամիջոցնրի տակ հայտված բանկային հաշիվները։ Այս արգելքը, ինչպես հաղորդվում է, վերաբերում է նաեւ ուկրաինական Ղրիմին։
Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը այս կապակցությամբ նշել է, թե ֆինանսների նախարարության քայլը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության մերջ շարժ համարվել չի կարող։ «Տվյալ գործողությունները ֆորմալ են և չեն ազդարարում պատժամիջոցների մեղմումը», – ասել է Սփայսերը։




























