Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը լուսանկարվել է բանտում իրեն այցի եկած ընտանիքի անդամների հետ։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության գրասենյակը հրապարակել է Սելահաթին Դեմիրթաշից ստացած ընտանեկան լուսանկարը։

Նշվում է, որ լուսանկարն արվել է, երբ ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, կինն ու երեխաները այցելել են Սելահաթին Դեմիրթաշին։

Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական կառույց ստեղծելու ու ղեկավարելու», «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» մեջ։ Դատախազը նրա համար պահանջում է 142 տարվա ազատազրկում։