Մինսկում փետվարի 3-ին կայացել է «Մեծ զրույց նախագահի հետ»։ Այս միջոցառումը յուրահատուկ ձեւաչափ ունի։ Լուկաշենկոն շփվել է հասարակայնության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ, երկխոսությունը տեւել է ավելի քան 7 ժամ։ Դրա Առավել ուշագրավ պահերը նեկայացնում է Lenta–ն։
Ռուսների մասին՝ ռուսերեն
«Քանի ես նախագահ եմ՝ թույլ չեմ տա, որ ինչ–որ մեկին ծեծի ենթակենք լեզվական խնդրով եւ մարդկանց բաժանենք սկզբունքով՝ տիրապետում են արդյո՞ք բելառուսերենին։ Լավ է դա, թե վատ՝ ցույց կտա ժամանակը»։
«Միայն թե ես դեմ եմ, որ պարծենանք բելառուսերենով։ Դա պետք չէ։ Ժամանակ կանցնի, կսովորենք խոսել բելառուսերեն, եւ դա շատ լավ է։ Բայց ես ձեզ աղերսում եմ եւ խնդրում՝ մի հրաժարվեք ռուսերենից, ձեր մայրենի լեզվից»։
«Քանի դեռ ես եմ այստեղ նախագահը, ոչ մի քար չի ուղղվի ռուս մարդու դեմ։ Ոչ մի»։
Նստավայրերի մասին
«Ես գալիս եմ հյուսիս, ապրում եմ փայտե տանը, որոնք գյուղացիները փայտից են կառուցել։ Շոգեբաղնիք այցելում, վազցվում գյուղի փողոցներով, իսկ մարդիկ ասում են՝ նախագահի նստավայր։ Ուրախացե՛ք, որ ես գնում եւ ապրում եմ այնտեղ մարդկանց մեջ»։
«Ես այն մարդկանցից չեմ, որ տներ կառուցեմ ու հիանամ դրանցով»։
Կոռումպացված պաշտոնյաների եւ գործարարների մասին
«Բոլորը նետվեցին եկեղեցի՝ գլուխները գետնով են տալիս։ Իսկ հոգին հո կեղտոտ է»։
«Բարի ընկերներ շատ ունեմ, որոնց համար տասը–քսան հազար դոլարը փող չէ»։
«Չինովնիկները շուն կամ տականք չեն։ Կան իրականում կտրված, առանց որեւէ վախի, պետականամետ մարդիկ։ Նրանք նույնպես որոշակի ուշադրության են աժանի, իսկ «աբմփել» նրանց չի կարելի՝ նրանք պատասխանատու են պետության համար»։
Օղու եւ սամոգոնի մասին
«Որքան էլ բելառուսական օղի չխմեք՝ երբեք չեք հարբի։ Ջրի եւ սպիրտի մաքրության պատճառով։ Մեր ծերունիները հուշեցին օգտագործել աղբյուրի ջուր, մենք էլ սկսեցին օղին թորել աղբյուրի ջրով։ Ինչ–ինչ, իսկ աղբյուր Բեռալուսում շատ կա։ Ինքս խմող չեմ, միայն եթե լավ խմբով, չափի մեջ։ Տանել չեմ կարող հարբող կամ բքող մարդկանց։ Դրանք հիմար եւ դեբիլ»։
Մուտքի արտոնագրի բացակայության մասին
«Եթե եկել ես 5 օրով, սիրահարվել, իսկ 5 օրը չի բավարարել՝ կարող ես գրանցվել նախարարի մոտ եւ մնալ այլ կարգավիճակով»։
Թեթեւ արդյունաբերության մասին
«Հագուստս բելառուսական արտադրանք է։ Պաշտոնավարման առաջին ժամկետում պատվիրեցի Brioni կոստյում, իսկ երբ իմացա գինը... Խնդիր դրեցի չինովնիկների առջեւ՝ ինչո՞ւ մեզ մոտ չեն կարում։ Կանչիր դերձակի, որը կարող է վերսցնել ոչ ստանդարտ կառուցվածքիս չափսերը։ Եկավ, դողացող ձեռքերով չափսերը վերցրեց, դրանից հետո միայն մեր մոտ եմ պատվիրում»։
«Վերնաշապիկս արտասահմանյան արտադրության է, ինչ–որ մեկը նվիրել էր։ Կոշիկներս՝ «Մարկո«–ից։ Եթե չես հավատում (դիմում է անմիջապես դիզայներից)՝ կարող եմ հանել եւ ցույց տալ։ Գուլպաները չեն երեւում, սեւ են, նույնպես արտասահմանյան։ Փողկապս ատրասահմանյան է, անդրրավարտիքս՝ տեղական»։



























