Տղամարդը, որը մաչետեով հարձակվել է Լուվրի մոտ ոստիկանական պահակախմբի վրա, ծնունդով Եգիպտոսից է, հայտնում է BFMTV–ը։

Հայտնում են, որ 29-ամյա տղամարդը Ֆրանսիա էր ժամանել հունվարի 26-ին ՄԱԷ-ից։ Նա բնակարան էր վարձակալել Փարիզի Պոնտյո փողոցում։ Հարձակում կազմակերպողի ժամանակավոր բնակության վայրում արդեն խուզարկումներ են իրականացվել։

Նշում են, ո ր չարագործը պետք է լքեր Ֆրանսիան փետրվարի 5-ին։

Ավելի վաղ Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը սկսել էր հետաքննություն Լուվրում պահակախմբի զինվորների վրա չարագործի հարձակման փաստով։