Գերմանիայի Քյոլն քաղաքի կենտրոնում դիմակահանդեսի տոնակատարության ժամանակ 2 օրով արգելվելու է բեռնատարների երթեւեկությունը: Այս մասին հայտնում է Kölner Stadt-Anzeiger թերթը՝ վկայակոչելով քաղաքային իշխանությունների որոշումը: «Այդպես մենք կարող ենք մեծացնել երթի մասնակիցների եւ հանդիսատեսի անվտանգությունը»,- պարզաբանել են իրավապահ մարմինները:

Ավելի քան 7.5 տոննա տարողունակությամբ մեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելված կլինի փետրվարի 26-27-ը: Դիմակահանդեսի երկրորդ օրը՝ կատաղի երկուշաբթին (Rosenmontag), գլխավոր իրադարձությունն է: Հենց այդ օրն է կայանում երթը:

Նախազգուշական միջոցառումները ձեռնարկվում են Նիսի եւ Բեռլինի ահաբեկչությունների ֆոնին: