ՄԱԿ-ը չեղարկել է աֆղանստանցի նախկին դաշտային հրամանատար Ղուլկբեդդին Հեքմաթիյարի դեմ պատժամիջոցները, եւ այժմ նա կարող է երկիր վերադառնալ, հայտնում է BBC-ն:

Աֆղանստանի իշխանությունները այդ մասին խնդրել են ՄԱԿ-ին սեպտեմբերին նախկին հրամանատարի եւ նրա զինված խմբավորման հետ կնքած համաձայնության շրջանակում:

Այդ համաձայնությունը նախատեսում է համաներում շնորհել նրան՝ Աֆղանստանի սահմանադրությունը պաշտպանելու եւ իր կազմակերպության մարտական թեւը վերակազմավորելու խոստումների դիմաց:

Հեքմաթիյարը 1993 եւ 1996 թթ. եղել է Աֆղանստանի վարչապետը: 1996-ին ստիպված էր փախչել Քաբուլից, քանի որ իշխանության էին եկել թալիբները: 2003-ին ԱՄՆ-ում նրան ահաբեկիչ ճանաչեցին: Նրա գտնվելու վայրն անհայտ է: