Իտալիայի Լոմբարդիայի մարզի Լունիո քաղաքում կկայանա «Հայաստան. Մի ժողովրդի եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմություն» թեմայով գիտաժողով: Այս մասին հայտնում է Varese News-ը:
Գիտաժողովում ելույթ է ունենալու Վենետիկի Ca Foscari համալսարանի հայագիտության դասախոս Ալդո Ֆերարին:
Գիտաժողովի վարողը Ինզուբրիայի համալսարանի իրավագետ Ալեսսանդրո Ֆրանցետին է:



























