Բաքվում փետրվարի 3-ին Kia ծառայողական մեքենայի հետ միասին առեւանգել են Ոստիկանության գլխավոր վարչության ՃՈ տեսուչ Ալիշ Քերիմովին, հայտնում է Report-ը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առեւանգողներն ուժով նրան նստեցրել են անհայտ համարներով Mercedes մեքենան: Ծառայողական մեքենան առավոտյան հայտնաբերել են: Մեքենայի սրահում եղել է սպառնալիքներով եւ անպատկառ հայհոյանքներով գրություն:

Առեւանգված Ալիշ Քերմովի հեռախոսը գտել են առանց սիմ քարտի: Առեւանգված ոստիկանի որոնումները շարունակվում են: