Ապօրինի կերպով ծառայության չներկայանալու մեղադրանքով 2.5 տարվա ազատազրկման դատապարտված, «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ցոլակ Խաչատրյանն արդեն 5-րդ օրը շարունակում է հաcադուլը: Այս մասին ասաց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած նախկին սպան:

Ցոլակ Խաչատրյանի խոսքով՝ հացադուլից հետո մտադիր է դիմել ինքնավնասման, եթե իր պահանջները չկատարվեն:

«Ես  ամեն քայլի պատրաստ եմ իմ իրավունքները պաշտպանելու համար: 5-րդ օրը հացադուլս շարունակում եմ, թույլ եմ զգում ինձ, բայց այն շարունակելու եմ՝ մինչեւ իմ պահանջները չկատարվեն»,-ասաց նա:

Ցոլակ Խաչատրյանը հացադուլով պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ, բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատման իր դիմումը մերժելու դեմ եւ ՔԿՀ-ի ղեկավարության կողմից իմ իրավունքների ոտնահարման` տեղեկատվություն չտրամադրելու, կեղծ տեղեկատվություն տրամադրելու եւ պաշտոնական դիրքի չարաշահելու դեմ:

Նախկին սպան պնդում է, որ իրեն ազատազրկման են դատապարտել` ապօրինի կերպով ծառայության չներկայանալու համար, սակայն, այդ ժամանակ պայմանագիրը, որով պարտավոր է եղել ծառայել ՀՀ զինված ուժերում, օրինական ուժը կորցրած է եղել եւ նա պարտավորություններ չի ունեցել: Ցոլակ Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում է պատժել նրանց, որոնց սխալի պատճառով, իր պնդմամբ` հայտնվել է անազատության մեջ: